Մեկնարկում է «Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ փառատոնը

18-10-2019 16:01:21   | Հայաստան  |  Մշակույթ
 


 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 19-22-ը` Տավուշի մարզում և նոյեմբերի 7-20-ը` Երևանում կանցկացվի «Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ թատերական փառատոնը:
 
Փառատոնի
բացումը տեղի կունենա հոկտեմբեր 19-ին` Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցի դահլիճում: Փառատոնի մարզային փուլի շրջանակում` Իջևանում, Բերդում, Նոյեմբերյանում և Դիլիջանում կցուցադրվի «ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ» մոնոներկայացումը: Բեմադրությունը` Արմեն Սարգսյանի, դերակատար` Լիանա Ավետիսյան: Տեղի կունենան նաև հանդիպումներ թատերական գործիչների հետ:
 
«Արմմոնո Plus» հանրապետական թատերական փառատոնն «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է, և արդեն իր յուրահատուկ տեղն է զբաղեցրել երևանյան փառատոների շարքում: Այն մի հարթակ է, որտեղ երիտասարդ ու խոստումնալից թատերական գործիչները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները: Լավագույն մոնո ներկայացումները կցուցադրվեն նաև «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հիմնական փուլում` 2020 թվականին:
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1011 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար