Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Զամբիայի նորանշանակ դեսպանը

18-10-2019 16:49:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին  իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Զամբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Շադրեք Լուվիտան (նստավայրը՝ Մոսկվա):
 


Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով նորանշանակ դեսպանին՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ դիվանագետն իր ջանքերը կներդնի երկու երկրների միջև փոխգործակցությունը խորացնելու ու ընդլայնելու ուղղությամբ: Նա դեսպանին և,
ի դեմս նրա, Զամբիայի ժողովրդին շնորհավորել է նաև առաջիկա օրերին նշվող ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
 
Դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել իր գործունեությամբ նպաստել երկու երկրների միջև փոխհարաբերությունների զարգացմանը՝ նշելով, որ տարբեր ոլորտներում առկա է գործակցության մեծ ներուժ:
 
Զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության հեռանկարային ուղղություններին՝ մասնավորապես նշելով տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, թանկարժեք քարերի մշակման, էներգետիկայի ոլորտները:
 
 ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 856 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար