ՀՔԾ-ն Արման Բաբաջանյանի հաղորդման հետքերով քննչական գործողություններ է իրականացրել ԱԺ-ում, առգրավել փաստաթղթեր.Armtimes.com

18-10-2019 16:55:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում երեկ ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են իրականացրել նաեւ ՀՀ Ազգային ժողովում:
 


Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
 
ԱԺ-ից քննիչները մի շարք փաստաթղթեր են առգրավել:
 
Հիշեցնենք, որ երեկ ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ քրգործ է հարուցվել
մի խումբ անձանց կողմից իշխանությունը յուրացնելու հոդվածով: Հանցագործության մասին հաղորդումը, ներկայացրել էր ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Վերջինիս կարծիքով` Հրայր Թովմասյանը , յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով: Այս գործի շրաջանակում երեկ ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են արել ՀՀԿ-ի գրասենյակում՝ առգրավվել Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը, ապա քննչական գործողություններ իրականացրել նաեւ ՍԴ-ում:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 901 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար