Արսեն Թորոսյանն հանդիպել է Հայաստանում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդ ԱլԶաաբիին

18-10-2019 17:01:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդ ԱլԶաաբիին: Վերջիններս քննարկել են երկկողմ համագործակցության ուղղությունները:
 
Դեսպանը ներկայացրել է 2 երկրի համագործակցության ձեռքբերումները և փոխանցել, որ ԱՄԷ-ի առողջապահության նախարարը պատրաստ է ընդլայնել փոխգործակցության շրջանակները: Նա առաջարկել է համագործակցության նոր
հուշագիր ստորագրել, որը սկիզբ կլինի նոր հարաբերությունների: 
 
Մուհամեդ ԱլԶաաբին բարձր է գնահատել Հայաստանի սպորտային բժշկությունն ու բժշկական զբոսաշրջությունը և ցանկություն հայտնել այդ ուղղություններով ծրագրեր մշակել: Նա նաև ներկայացրել է ԱՄԷ-ի բժշկական ապահովագրության սկզբունքները:
 
Կողմերը քննարկել են Հայաստանում դեղարտադրության ոլորտի զարգացմանն ուղղված ներդրումների հնարավորությունները, որոնք թույլ կտան տեղական արտադրության դեղերն արտահանել` ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ այլ շուկաներ:
 
Արսեն Թորոսյանն առաջարկել է թարմացնել գործող համաձայնագիրը` ընդլայնելով համագործակցության ոլորտները, մշակել բժշկական զբոսաշրջության զարգացման, ուսանողների, բուժքույրերի և, առհասարակ, փորձի փոխանակման ծրագրեր:
 
«Ուրախ կլինեմ, որ կարողանանք մեր պետական հարաբերություններն օգտագործել Աբու Դաբիի Քլիվլանդ կլինիկայի նման որակյալ ներուժը Հայաստանում օգտագործելու համար», - ասել է Արսեն Թորոսյանը:
 
Մուհամեդ ԱլԶաաբին ԱՄԷ-ի առողջապահության նախարարի ողջույնն է փոխանցել Արսեն Թորոսյանին, որը գլխավորել էր ցեղասպանության 100-ամյակի արարողությանը ժամանած ԱՄԷ պատվիրակությունը: 
 
Նախարարը շնորհակալություն է հայտնել շարունակական համագործակցության համար:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 889 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար