Էրդողանը մտադիր Է Սոչիում Պուտինի հետ քննարկել Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման հաջորդ փուլը

18-10-2019 18:03:23   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ մտադիր Է Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հոկտեմբերի 22-ին Սոչիում քննարկել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման գործընթացի հաջորդ փուլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
 


«Այն, ինչին մենք ձգտում Էինք հասնել, իրականացավ երեկ: Փենսի հետ բանակցությունների արդյունքը դարձավ երեկվա համատեղ հայտարարությունը՝ 13 կետից: Ահաբեկչական կազմակերպությունը կհեռանա
արեւմուտքից արեւելք ձգվող 32 կիլոմետր լայնությամբ եւ 444 կիլոմետր երկարությամբ անվտանգության գոտուց, ինչպես որ պայմանավորվել ենք: Երեքշաբթի օրը Պուտինի հետ խոսելու եմ հաջորդ փուլի մասին: Հուսով եմ՝ այդպիսով կհաջողվի ամբողջությամբ հասնել մեր գործողության շրջանակում դրված բոլոր նպատակներին»,-ասել Է Էրդողանը լրագրողներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1033 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար