Տիգրան Խաչատրյանը մասնակցել է «Արմպրոդէքսպո 2019» 18-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը

19-10-2019 09:53:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մասնակցել է «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում այսօր մեկնարկած «Արմպրոդէքսպո 2019» 18-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի պաշտոնական բացմանը։
 
Իր ողջույնի խոսքում Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ցուցահանդեսի անցկացումը կարևոր հարթակ է նոր համագործակցությունների ձևավորման և երկարաժամկետ զարգացման համար։ Նրա խոսքով՝ նման միջոցառումներն են
, որ երկխոսելու հնարավորություն են ստեղծում։ Նախարարը հույս է հայտնել, որ ցուցահանդեսը կծառայի նպատակին, կունենա շարունակական բնույթ և կստեղծի զարգացման նոր հիմքեր։ 
 
Տիգրան Խաչատրյանը շրջել է տաղավարներով, ծանոթացել ընկերությունների արտադրատեսակներին և գործունեությանը, զրուցել մասնակիցների հետ ընթացիկ ծրագրերի, խնդիրների և զարգացման հեռանկարների մասին։ 
 
Եռօրյա ցուցահանդեսը կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը։ Ցուցահանդեսի հիմնական նպատակներն են Հայաստանի տնտեսական ներուժի ցուցադրումը, օտարերկրյա ներդրումների ներգրավումը Հայաստանի տնտեսություն, ինչպես նաև նոր գործընկերների և իրացման նոր շուկաների որոնումը։ 
 
Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան հարյուր կազմակերպություններ, որոնք ներկայացնում են իրենց արտադրանքը՝ ոգելից խմիչք, բնական հյութեր, հանքային ջուր, մսամթերք և կաթնամթերք, յուղ և ձեթ, սառեցված կիսաֆաբրիկատներ, պահածոյացված միրգ և բանջարեղեն, հրուշակեղեն, սուրճ, թեյ, նպարեղեն, սննդարդյունաբերության սարքավորումներ, փաթեթավորման նյութեր և այլն։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 724 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար