Զոհրաբ Մնացականյանն ընդունել է «Դրախտի դարպասը» ֆիլմի ստեղծագործական անձնակազմին



19-10-2019 10:30:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հեղինակած «Դրախտի դարպասը» գեղարվեստական ֆիլմի ստեղծագործական անձնակազմին և դերասաններին: 
 


Ողջունելով հյուրերին և շնորհավորելով հաջողված նախագծի կապակցությամբ՝ նախարար Մնացականյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ էր նախօրեին ներկա գտնվել ֆիլմի շնորհանդեսին և այդ հիանալի երեկոյի մասնակիցը դառնալ: ԱԳ նախարարն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առանցքում
մարդն է, և մարդկային այդ պատմությունը լավագույնս արտահայտված է «Դրախտի դարպասը» ֆիլմում:
 
Ջիվան Ավետիսյանը ներկայացրեց մի քանի երկրների ներգրավմամբ իրականացված այս նախագծի պատմությունը և այդ ճանապարհին հաղթահարված բարդությունները՝ այդ համատեքստում շնորհակալություն հայտնելով նախարար Մնացականյանին՝ ֆիլմի ստեղծման ընթացքում ԱԳՆ ցուցաբերած աջակցության համար: Մտքեր փոխանակվեցին նախագծի շրջանակներում իրականացվելիք հետագա քայլերի շուրջ։
 
Նշենք, որ հոկտեմբերի 17-ին կայացել էր ֆիլմի պրեմիերան, որին ներկա էին ՀՀ վարչապետը, Ազգային Ժողովի նախագահը, Հայաստանի և Արցախի արտգործնախարարները, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և մի շարք այլ բարձրաստիճան հյուրեր:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 731 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար