Երեւանում ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները կկալանավորվեն․ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը.Armtimes.com

19-10-2019 10:47:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Դատարանը բավարարել է ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայության ղեկավար Նաիրա Հարությունյանը։
 


Նշենք, որ ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրներին երեկ մեղադրանք էր առաջադրվել։
 
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ  հոկտեմբերի 16-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել ՀՀ ոստիկանության ծառայողներ՝ 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը՝ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ, եւ 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը՝ «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ»: 
 
 
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր եղբայրներ են՝ ծնված 2003 եւ 2001 թթ.: 
 
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 16-ին` ժամը 03:40-ի սահմաններում,
իրենց ծառայությունը կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց եւ Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա. Հակոբյանի գլխին եւ կրակել Տ. Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:
 
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ոստիկաններ Տ. Առաքելյանին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը, ինչպես նաեւ Ա. Հակոբյանի գլխին հասցված հարվածը պատճառվել են 2003 թ. ծնված երիտասարդի կողմից:
 
Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ եղբայրները դեպքից ժամեր առաջ գողություն են կատարել Արաբկիր վարչական շրջանի գեղեցկության սրահներից մեկից եւ գողոնը թաքցրել կամուրջներից մեկի տակ:
 
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2003 թ. ծնված անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի
2-րդ կետով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով, 238-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: 2001 թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Քննիչը միջնորդություն է8 ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որն էլ բավարարվել է:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 887 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար