Աբու Դաբիի ցուցահանդեսում կցուցադրեն ամենահին մարգարիտը.«Արմենպրես»

21-10-2019 12:33:13   | ԱՄԷ  |  Ի՞նչ է գրում մամուլը
Աշխարհում ամենահին՝ «Աբու Դաբիի մարգարիտը» կդառնա «Պերճանքի տասը հազար տարին» ցուցահանդեսի ցուցանմուշներից մեկը, որը կանցկացվի Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Լուվրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Le Figaro-ն:
Շուրջ 2,5 միլիմետր տրամագծով թանկարժեք քարը, որն արդեն ութ հազար տարեկան Է, առաջին անգամ լայն հանրությանը կներկայացվի հոկտեմբերի 30-ից մինչեւ փետրվարի 18-ը:
 


Այն հնագետները գտել են Մարավա կղզու հողի շերտում, դրա տարիքը 5600-ից մինչեւ 5800 տարի Է
մեր թվականությունից առաջ: Մարգարիտը մտնում Է շեյխ Զայդի Ազգային թանգարանի հավաքածուի մեջ:
 
Աբու Դաբիի Լուվրը բացվել Է 2017 թվականին եւ համարվում Է ԱՄԷ-ում առաջին ունիվերսալ գեղարվեստական թանգարանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 546 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար