Գեւորգ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ ՀՔԾ. Սասուն Խաչատրյան.ՀԺ

21-10-2019 12:55:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Գեւորգ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը` նշելով, որ ապագայի վերաբերյալ որեւէ այլ բան չի կարող հայտնել:
 


Ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւ
որգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: ՀԺ-ի հարցին ի պատասխան ասել էր ՀՀ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ Կոստանյանը հայտնել է, որ գտնվում է արտերկրում եւ կվերադառնա 15-20 օրվա ընթացքում:
 
Հիշեցնենք նաեւ, որ ՀՔԾ-ն ծավալուն հաղորդագրություն էր տարածել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մեղադրանքի վերաբերյալ, որտեղ նշվում է նաեւ Կոստանյանի եւ նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի անունները:
 
Մասնավորապես, ըստ ՀՔԾ-ի, 2008 թվականի հուլիսի 2-ից հետո
ընկած ժամանակահատվածում ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանը եւ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանը մարտի 1-ին եւ 2-ին՝ Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, զինված ուժերի ապօրինի մասնակցության պարտակումը կազմակերպելու համար ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանին հանձնարարություն են տվել զինված ուժերի ներգրավվածությունը հերքելու, զրուցել ենթակա անձնակազմի հետ՝ հրահանգավորելով նրանց ապագայում քրեական գործով տալ այնպիսի ցուցմունքներ, որոնցով հնարավոր լինի հերքել զինված ուժերի ներգրավվածությունը հիշյալ դեպքերին:
 
Գեղամ Պետրոսյանին նաեւ կարգադրել են հիշյալ հարցերի շուրջ սերտ համագործակցել քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի հետ եւ կատարել նրա տված հանձնարարությունները՝ այդ մասին նախապես կարգադրելով նաեւ վերջինիս: Գեւորգ Կոստանյանի եւ Գեւորգ Մհերյանի տված ցուցումները կատարելու ընթացքում Գեղամ Պետրոսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաճախակի հանդիպել է Վահագն Հարությունյանի հետ եւ նրանից ստացել հանձնարարություններ: 
 
Գեւորգ Կոստանյանն էլ մի քանի լրատվամիջոցներով հայտարարություն էր տարածել՝ նշելով մասնավորապես հետեւյալը. «Մամուլում հրապարակված նյութից պարզ է դառնում, որ ես եւ Գեւորգ Մհերյանը մեղադրվում ենք ոստիկանության պետին ինչ-որ ցուցումներ ու հանձնարարականներ տալու մեջ, ինչը, ի դեպ, բացարձակ հերքում է հենց այդ մտացածին ցուցումների եւ հանձնարարականների հասցեատեր Ալիկ Սարգսյանը: Միայն այսքանը բավարար է արձանագրելու, որ իմ եւ Գեւորգ Մհերյանի անվան հետ կապվող մեղադրանքներում առողջ բանականությունից բացի բացակայում է նաեւ որեւէ իրավական հիմք»:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 530 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար