Ավարտվել է խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի ձեռք բերելու, պահելու, դրանք ապօրինի իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

21-10-2019 14:37:41   | Հայաստան  |  Իրավունք
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի ձեռք բերելու, պահելու, դրանք ապօրինի իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի:
 


          Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1972 թվականին, անհայտ անձից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է
բերել թմրանյութ հանդիսացող «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց՝ խոշոր չափի` ընդհանուր 0,0055 գրամ քաշով, որը 2019թ. հունիսի 15-ին Երևան քաղաքի Երզնկյան փողոցում գտնվող իր տանը իրացրել է Արմավիր  քաղաքի՝ 1972թ. ծնված բնակչին:
 
            Բացի այդ, 46-ամյա տղամարդը, անհայտ անձից առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել ընդհանուր՝ 0,024 գրամ քաշով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց, որը 2019թ. հուլիսի 4-ին ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից անձնական զննությամբ հայտնաբերվել է վերջինիս տաբատի ձախ գրպանից, ինչպես նաև` նույն օրը վերջինիս տանը կատարված խուզարկությամբ ննջասենյակից հայտնաբերվել է ընդհանուր` 0,0015 գրամ քաշով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:
 
            Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1972 թվականին ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա նկատմամբ խափանման  միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 1974թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝
մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
 
           Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
ՀՀ քննչական կոմիտեի 
տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 319 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար