Գրիգորի Մարտիրոսյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն

21-10-2019 16:04:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 21-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն, նվիրված Խաչենագետի ջրամբարի ափամերձ հատվածում ձկների անկման պատճառներին: Պետական նախարարը լսել է բնապահպանության,
գյուղատնտեսության, առողջապահության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Ասկերանի շրջանի պատասխանատուների վերջին ժամանակահատվածում իրականացված համալիր միջոցառումների մասին տեղեկատվությունը: Ոլորտային առանձին ուսումնասիրությունները շարունակվում են:  Լաբորատոր փորձաքննության իրականացման համար նմուշներ են վերցվել ջրից և ձկներից:
 
Գրիգորի Մարտիրոսյանն իր խոսքում ընդգծել է խնդրի առաջացման պատճառների համակողմանի ու հնարավորինս կարճ ժամանակահատվածում ուսումնասիրելու անհրաժեշտությունը, որին հաջորդելու են համապատասխան եզրահանգումներն ու գնահատականները: 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 359 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար