«Օրրան»-ի սաները «Ավրորա»-ի մրցանակակիրների հետ հանդիպմանը հայկական մոտիվերով բեմադրությամբ են հանդես եկել

21-10-2019 17:15:56   | Հայաստան  |  Հասարակություն
2019 թ. հոկտեմբերի 19-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի է ունենացել «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության նախորդ տարիների մրցանակակիրների` Չո Լա Աունի, Թոմ Քաթինայի, Մարգարիտ Բարանկիցեի, և այս տարվա 3 թեկնածուների` Միրզա Դինայիի, Հուդա ալ-Սարարիի, Զանա Բուկար Մուստաֆայի հանդիպումը «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության շահառու երեխաների և Դիլիջանի միջազգային դպրոցի աշակերտների հետ: «Օրրան»-ի սաները «Ավրորա»-ի մրցանակակիրներին և թեկնածուներին ողջունել են հայկական մոտիվերով պատրաստված փոքրիկ բեմադրությամբ, իսկ հետո ճաշել են նրանց հետ:
 

Ճաշից հետո նրանք միասին փորձել են բացահայտել և վեր հանել աշխարհի տագնապ ահազանգող խնդիրները: Այնուհետև դրանք խորհրդանշական զանգերի տեսքով ամրացվել
են հյուրանոցի մուտքի մոտ տեղադրված Սարդարապատի հուշահամալիրի փայտե մակետին:
 
Մարդասիրական նպատակներ հետապնդող այս կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումը իսկապես մեծ իրադարձություն է, որն ուղերձ ունի աշխարհին, այն է` ուշադրություն դարձնել աշխարհում առկա գլոբալ խնդիրներին, որոնցից են պատերազմները, բնապահպանական խնդիրները, երեխաների` հավասար կրթական իրավունքների խնդիրը և այլն:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1200 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար