Արարատ Միրզոյանն ընդունել է «Ավրորա»ամենամյա մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիին

21-10-2019 18:34:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է «Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր ճանաչված «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrucke Irak) կազմակերպության համահիմնադիր եւ ղեկավար Միրզա Դինայիին:
 


Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Միրզա Դինայիին՝ վերջինիս ցուցաբերած մեծ մարդասիրության համար՝ նշելով, որ Հայաստանը, որը նույնպես անցել է պատմության արհավիրքների միջով եւ Ցեղասպանություն տեսել, շատ լավ գիտի այն աշխատանքի արժեքն ու նշանակությունը, որ արել
է Միրզա Դինային՝ օգնության ձեռք մեկնելով  «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներում կտտանքների ենթարկվող եզդի կանանց եւ երեխաներին:
 
Արարատ Միրզոյանը, որն «Ավրորա» մրցանակաբաշխության նախաձեռնության ակունքներում է եղել եւ աշխատել է այդ շրջանակներում, շնորհավորելով Միրզա Դինայիին՝ նշել է, որ իր համար կրկնակի ուրախալի է տեսնել վերջինիս՝ այդ մրցանակը ստացողի դերում:
 
Միրզա Դինային շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին՝ եզդիական համայնքին ցուցաբերած մարդասիրական աջակցության համար, ինչպես նաեւ հանդիպմանը ներկա ԱԺ պատգամավոր, եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանին՝ եզդիների հասարակական կյանքում ակտիվ ներգրավվածության համար:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 533 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար