Գյուղնախարարության պատրաստականության ստուգում ՔՊ ծրագրով

21-10-2019 19:00:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Արցախի Հանրապետության պետական նախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 21-ին քաղպաշտպանության ուսումնավարժության պլանային ստուգման ծրագրով հերթական հանդիպումն է ունեցել գյուղատնտեսության նախարարությունում:
 
Գրիգորի Մարտիրոսյանը լսել է բույսերի
և կենդանիների պաշտպանության հանրապետական ծառայության պետի զեկույցը՝ «Անհետաձգելի միջոցառումների անցկացման կազմակերպումը և կարգը «Օդային տագնապ» և «Ուշադրություն բոլորին» ազդանշանների դեպքում» թեմայով: Եվս մեկ անգամ հստակեցվել են միջոցառումների անցկացման ծավալները, ժամկետներն ու ներգրավված ուժերը, նրանց ղեկավարներին տրվող առաջադրանքները: Պետական նախարարը հանձարարել է շարունակական աշխատանք տանել գերատեսչության  քաղպաշտպանության պլանի կատարելագործման ուղղությամբ, կազմակերպել դասընթացներ, որի ուսումնական պլանը պետք է հաստատվի դեկտեմբերին:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 572 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար