Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Միխայիլ Պիոտրովսկին այցելել է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան

22-10-2019 14:36:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերի 20-ին ՌԴ Պետական Էրմիտաժի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Միխայիլ Պիոտրովսկին այցելեց Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան: Թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը հյուրին ներկայացրեց Աբովյանների տոհմական տան պատմությունը, անդրադարձավ մեծանուն լուսավորչի կյանքին ու գործունեությանը: 
 

Մ. Պիոտրովսկու համար ճանաչողական շրջայց կազմակերպվեց նաև թանգարանի գլխավոր ցուցասրահում: Այցելուների տպավորությունների մատյանում հյուրը հետևյալ գրառումն արեց. «Խորին շնորհակալություն հայ մշակույթի Արարատի՝ Աբովյանի մասին հիշողությունը պահպանելու համար: Թանգարանը հրաշալի ներկայացնում է համաշխարհային մշակույթը
ընկալելու և իրենը դարձնելու հայերի պատրաստակամությունը: Ձեզ մոտ շատ հարմարավետ է»:
 
Միխայիլ Պիոտրովսկին իր խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեց թանգարանի անձնակազմին Խաչատուր Աբովյանի պայծառ հիշատակը վառ պահելու համար և խոստացավ, որ մոտ ապագայում ՌԴ Պետական Էրմիտաժի և Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի միջև համագործակցության հիմքեր կդրվեն:
 
Հանդիպման ավարտին Մ. Պիոտրովսկին Աբովյանների տոհմատան պատշգամբում թեյի սեղանի շուրջ զրուցեց թանգարանի աշխատակիցների հետ: Թանգարանի տնօրեն Ս. Խոջամիրյանը պատվավոր հյուրին նվիրեց Խ. Աբովյանի՝ Վ. Ժուկովսկուն գրած նամակի կրկնօրինակը:
Հարգանքով՝
 
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրինություն
 
22.10.2019
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 461 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար