Առաջին անգամ Հայաստանում. Նորք-Մարաշ ԲԿ-ում կատարվել է սրտանոթի փականի փակ վիրահատություն

22-10-2019 18:34:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ռուսաստանաբնակ անվանի բժիշկ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը Երևանում է` քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Նորք – Մարաշ բժշկական կենտրոնի հատուկ հրավերով:
 


80-ամյա հիվանդի կյանքը փրկելու միակ եղանակն աորտային փականի վիրահատությունն է
ր: Հաշվի առնելով տարիքն ու կողմնակի հիվանդությունները՝ բաց վիրահատությունը հակացուցված էր:
 
Բժիշկ Ալեքյանի, նրա թիմի և կենտրոնի հմուտ բժիշկների շնորհիվ Հայաստանում առաջին անգամ տրանսկաթետերային եղանակով կատարվեց աորտային փականի իմպլանտացիա:
 
«Աորտային փականը, որի պարագիծը պետք է լինի 20-30 մմ, հիվանդի մոտ նեղացել և դարձել էր 6 մմ: Տեղադրվել է բալոն, որը հետո հեռացվել է, և անոթը լայնանալով փականը բացել է»,- նշել է ՌԴ ԱՆ գլխավոր ինտերվենցիոն սրտաբան, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը:
 
Վիրահատությունը տևել է մոտ 3 ժամ: Բժշկական կենտրոնում նա կմնա 1-3 օր: Աշխարհում առաջին անգամ նման վիրահատություն կատարվել է Ֆրանսիայում՝ 2002 թվականին: Այժմ տարեկան 90 հազար այդպիսի վիրահատություն է արվում:
 
«Մեր հիվանդն առնվազն 7-10 տարի նոր միջամտությունների կարիք չի ունենա»,-նշել է բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանը:
 
Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի բուժանձնակազմը այժմ վերապատրաստվում է: Առաջիկա տարիներին նախատեսում են արդեն ինքնուրույնաբար կատարել այդպիսի փակ՝ ներանոթային վիրահատություններ:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1544 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար