ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվում են հավաք-պարապմունքներ

22-10-2019 19:07:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
ՀՀ զինված ուժերի 2019 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն, Հայաստանի Հարնապետության պետական կառավարման համակարգի, պետական այլ մարմինների, պետական կառավարման տարածքային մարմինների, կազմակերպությունների և Երևանի քաղաքապետարանի
պաշտոնատար անձանց ներգրավմամբ, հոկտեմբերի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են հավաք-պարապմունքներ։ 
 
Հավաքի առաջին օրվա ընթացքում տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, պետության նախապատրաստմանը պաշտպանությանը, զորահավաքային նախապատրաստության գործընթացին, քաղաքացիական պաշտպանության կազմակերպմանը և այլ թեմաներին վերաբերող դասախոսություններով հանդես են եկել ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ գերատեսչությունների, ՊՆ և ԶՈՒ պաշտոնատար անձինք։ 
 
Հավաք պարապմունքները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 25-ը։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 594 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար