Լորան Վոկիեն խոստանում է 600 հազար եվրոյով աջակցել նոր UFAR20+ կամպուսի կառուցումը

22-10-2019 19:14:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի նախագահը հայտարարում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի նոր կամպուսի նախագծին 600 000 եվրոյով աջակցելու մտադրության մասին: Կամպուսի կառուցմանն ուղղված դրամահավաքը վերջերս իրենց բարձր հովանու տակ են առել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը:
 


Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի պատվիրակությունը նախագահ Լորան Վոկիեի գլխավորությամբ հանդիպեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտներին և ուսանողներին վերոնշյալ շրջանի և Հայաստանի միջև կրթական ոլորտում համագործակցությանը նվիրված քննարկման շրջանակում:  Համալսարանի ապագա կամպուսի հարևանությամբ՝ ԹՈՒՄՈ կեն
տրոնում կազմակերպված այս հանդիպումն իր ներկայությամբ պատվեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:
Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժակ Կոմբին (photo 1) հիշեցրեց 2 համալսարանների միջև գոյություն ունեցող 20-ամյա համագործակցության մասին: ՀՖՀՀ-ի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը (photo 2) ներկայացրեց համալսարանի նոր UFAR20+ կամպուսի նախագիծը, որը գտնվելու է ԹՈՒՄՈ-ԵՄ Ինժեներական և կիրառական գիտությունների կենտրոնի հարևանությամբ․ « Այս նախագիծը կօգնի կերտել
համալսարանի նոր դեմքը, այն կարելի է բնութագրել երեք երևույթով՝ կարծրատիպերի կոտրում, ինտելեկտուալ երիտասարդության կրթում և ֆրանկոֆոնիա »։
 
Եռակողմ հայտարարություն ստորագրվեց (photo 3) ՀՖՀՀ-ի, Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանի և  Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի միջև։ Համաձայնագիրը ենթադրում է շրջանի աջակցությունը ՀՖՀՀ-ի զարգացմանը և նոր կամպուսի նախագծին, որը թույլ կտա համալսարանին դառնալ ֆրանկոֆոն միջազգային բարձրագույն կրթական և հետազոտական հաստատություն: 
 
Նախագահ Լորան Վոկիեն (photo 4) հայտարարեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի նոր կամպուսի կառուցմանը 600 000 եվրոյով աջակցելու մտադրության մասին: « ՀՖՀՀ-ի և ԹՈՒՄՈ-ի համագործակցության նախագիծը մոտիվացնող նախագիծ է, որը թույլ կտա համալսարանին դառնալ ավելի դինամիկ։ Ես այսօր ուրախ եմ շուրջս տեսնել այս համալսարանի տված կրթության արդյունքը՝ ֆրանկոֆոն ուսանողներին և շրջանավարտներին »:
 
Հիշեցնենք, որ կամպուսի կառուցման համար 2019թ․ փետրվարին մեկնարկել է միջազգային դրամահավաք (don-ufar.com), որն իրականացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի բարձր հովանավորությամբ:
 
Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) բարձրագույն ուսումնական հաստատություն է, միջպետական համալսարան, որն իր ակադեմիական գործընկերներ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի (որի բակալավրի և մագիստրատուրայի ծրագրերը  Eduniversal 2018-2019թթ ցանկի լավագույն հնգյակում են https://www.univ-lyon3.fr/) և Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի (աշխարհի լավագույն համալսարանների ցանկի 45-րդ հորիզոնական http://www.univ-tlse3.fr/) հետ համատեղ շնորհում է բակալավրիատի և մագիստրատուրայի միաժամանակ հայկական և ֆրանսիական պետական դիպլոմներ։ ՀՖՀՀ-ն ներկայումս ունի 1280 ուսանող, 13 դոկտորանտ, գրեթե 2300 շրջանավարտ։ Վերջին երեք տարիներին համալսարանն ավարտած շրջանավարտների հետ հարցումները պարզում են, որ նրանց 93%-ն ունեն զբաղվածություն (մանրամասները հասանելի են ufar.am կայքում):
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 588 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար