Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» համաժողովին

22-10-2019 19:35:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Հոկտեմբերի 22-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» համաժողովին։
 
Վրաստանի վարչապետի ելույթով մեկնարկած բացման արարողությունից հետո տեղի է ունեցել բարձրաստիճան քննարկում, որտեղ որպես բանախոսներ հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին, Ուզբեկստանի փոխվարչապետ էլյոր Գանիևը, Չինաստանի կառավարության
Եվրասիայի համար հատուկ բանագնաց Լի Հուեյը և Ասիական զագացման բանկի փոխնախագահ Շիքսին Չենը։ Քննարկումը համակարգում էր հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինին։
 
Բանախոսներն իրենց ելույթներում ներկայացրել  են այն առանցքային ոլորտները և հավակնոտ նախագծերը, որոնց միջոցով երկրները նախատեսում են ընդլայնել  իրենց ելքը միջազգային շուկաներ և էլ ավելի ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը։
 
Ելույթներին հաջորդող քննարկման ընթացքում պատասխանելով համակարգողի հարցերին՝  Տիգրան Ավինյանն անդրադրաձել է թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականին, իրականացվող բարեփոխումներին և երկրի գրանացած հաջողություններին։   Հաջորդիվ, ՀՀ փոխվարչապետը խոսել է թվային դարաշրջանում պետությունների և կառավարությունների ունեցած հնարավորությունների և մարտահրավերների մասին, և այս համատեքստում Հայաստանի օրինակով ներկայացրել պետական  կառավարման համակարգում իրականացվող վերափոխումները՝ տեխնոլոգիական փոփոխություններին հարմարվելու և թվայնացման օգուտները քաղելու համար։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 626 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար