ՎիվաՍել-ՄՏՍ-ի նորաբաց սպասարկման կենտրոնում ամփոփվել են «Իմ Մարտունի» մրցույթի արդյունքները

23-10-2019 13:55:36   | Գեղարքունինքի մարզ  |  Հասարակություն
 

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նոր հասցեում վերաբացել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի՝ իր սպասարկման կենտրոնը: Այն այժմ գործում է Մյասնիկյան 29 հասցեում, երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00 – 20:00, իսկ շաբաթ օրը՝ 09:00 - 18:00 ժամանակացույցով: Նորաբաց սպասարկման կենտրոնում ամփոփվել են «Իմ Մարտունի» մրցույթի արդյունքները, որի մեկնարկն ազդարարվել էր հոկտեմբերի 7-ին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
 
Մեկ շաբաթ ընթացած մրցույթի բոլոր կանոնները ներկայացվել են նախապես: Ըստ մրցույթի պահանջի՝ անհրաժեշտ էր Ֆեյսբուքի պրոֆիլում տեղադրել Մարտունու որևէ տեսարժան վայրում լուսանկարված նկար՝ օգտագործելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստեղծած՝ «Իմ Մարտունի» շրջանակը: Մրցույթին նկարների
ներկայացման վերջնաժամկետն ավարտվել է հոկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ին: Մասնակցության պարտադիր պայմաններից մեկը՝ Մարտունի համայնքում գրանցված, իսկ մյուսը՝ պատահականության սկզբունքով իրականացվող խաղարկությանը սպասարկման կենտրոնում ֆիզիկապես ներկա լինելն է: 
 
«Այս անգամ որոշեցինք սպասարկման կենտրոնի վերաբացումը համատեղել մի այնպիսի մրցույթի հետ, որի հիմքում լինեն՝ սեփական բնակավայրի նկատմամբ սերն ու այն արտահայտելու լայն հնարավորությունները՝ սոցիալական ցանցերի միջոցով: Շնորհավորում ենք պատահականության սկզբունքով հաղթող ճանաչված և ամենաստեղծագործ երեք մարտունեցիներին: Շարունակե՛ք սիրել ձեր ծննդավայրը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Պատահականության սկզբունքով ընտրված հաղթող՝ Սյուզաննա Ավետիսյանին տրվել է նվեր՝ «Honor 8X» սմարթֆոն: Ստեղծագործ միտքը խթանելու համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաև սահմանել է խրախուսական փոքրիկ նվերներ՝ ևս երեք մասնակցի՝ Սևակ Սահակյանի, Արմին Մանուկյանի և Արտաշ Կարապետյանի համար: Նրանք ընտրվել են ընկերության կողմից և ստացել լիցքավորման սարք (power bank) և բրենդավորված հուշանվեր:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման նոր կենտրոնն առավել արդիականացվել ու հարմարեցվել է ժամանակակից պահանջներին` հաշվի առնելով թե՛ բաժանորդների,
և թե՛ աշխատակիցների հարմարավետությունը: Սպասարկման կենտրոնի առկայությունը կարևոր է ոչ միայն ընկերության աշխատակիցների, այլև Մարտունիում և հարակից համայնքներում բնակվող բաժանորդների համար: 
 
Գործունեության սկզբից մինչև օրս՝ շուրջ 15 տարի, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևոր է համարում բաժանորդի գոհունակությունը: Կենտրոնի արդիականացումն այդ սկզբունքի հերթական դրսևորումն է: Հանրապետության տարբեր մարզերում գործում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ սպասարկման 77 կենտրոն:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 423 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար