Փոխըմբռնման հուշագիր «Դասավանդի′ր, Հայաստան» կրթական հիմնադրամի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության միջև

23-10-2019 15:03:35   | Հայաստան  |  Հասարակություն
Ս.թ. հոկտեմբերի 22-ին Երևանում տեղի ունեցավ «Դասավանդի′ր, Հայաստան» կրթական հիմնադրամի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը: 
 

Ներկայիս աշխարհում, հասարակական և մասնավոր կազմակերպությունները դարձել են կարևոր դերակատարներ,  վերջին տարիներին նրանց քանակը, ներուժն ու ազդեցությունն անհամեմատ աճել է։ Այժմ հասարակական  կազմակերպությունները մասնակցում են հանրային և սոցիալական հարցերի բարձրացման, քաղաքացիների իրազեկման, ինչպես նաև բարեփոխումների իրականացման շարունակական գործընթացին։ 
 
«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն իր գործունեությունը սկսել է 2013թ.` Հայաստանի հանրակրթության համակարգի կերպարանափոխման հավակնոտ առաքելությամբ: Այժմ «Դասավանդի’ր, Հայաստան» հիմնադրամ Առաջնորդության զարգացման ծրագրի շնորհիվ ավելի
քան 120 երիտասարդ ամեն օր աշխատում է 14000 երեխաների հետ՝ Հայաստանի 100 համայնքներում։ Ուսուչական առաջնորդության միջոցով հիմնադրամն ապահովում է գերազանց կրթության հնարավորությունների հասանելիությունը յուրաքանչյուր երեխայի համար՝ ձգտելով երկրում ստեղծել այնպիսի միջավայր, որ յուրաքանչյուր երեխա՝ անկախ սոցիալ-տնտեսական կարգավիճակից, կարողանա ստանալ գերազանց կրթություն։ 
 
«Դասավանդի’ր, Հայաստան»  հիմնադրամի գործադիր տնօրեն և հիմնադիր Լարիսա Հովաննիսյանը նշեց,  որ շատ է կարևորում բոլոր երեխաների և երիտասարդների  կրթական հնարավորությունների զարգացման և կատարելագործման հեռանկարների բաց քննարկման գործընթացը։ Հավելեց նաև, որ մեկ կամ երկու կազմակերպություններ չեն կարող ամբողջական լուծում տալ առկա խնդիրներին, այդ իսկ պատճառով առավել քան հարկավոր է համագործակցել թե՛ կառավարության, թե՛ կորպորատիվ ընկերությունների հետ՝ ավելի արագ և արդյունավետ լուծումներ գտնելու համար։ «Շնորհակալություն Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության ամբողջ թիմին՝ համագործակցության պատրաստակամության և հնարավորության համար, ես հավատում եմ, որ նմանատիպ համագործակցություններն իսկապես կարող են բերել դրական և նոր փոփոխություններ երիտասարդների զբաղվածության և մասնագիտական հմտությունների զարգացման ոլորտում». ասաց Լարիսա Հովաննիսյանը։ 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 459 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար