Հրազդանի ավանդական կարատեի պատանի մարզիկները՝ Եվրոպայի չեմպիոններ

23-10-2019 16:29:10   | Ռուսաստան  |  Սպորտ
Օրերս Ռուսաստանի Դաշնության Օդենցովո քաղաքում տեղի է ունեցել ավանդական կարատեի Եվրոպայի մեծահասակների 34-րդ, մանկապատանեկան 6-րդ գավաթի և 1 սիրողական գավաթի առաջնություններ, որին մասնակցել է նաև Ավանդական կարատե – դո ֆեդերացիան՝  նախագահ,  սև գոտի 5- րդ դան Սուրեն Մաթևոսյանի գլխավորությամբ:
 


Առաջնություններին մասնակցել և իրենց մրցելույթներով փայլել է նաև ֆեդերացիայի Հրազդանի մասնաճյուղի մարզիկների  7 հոգանոց թիմը՝ նվաճելով 6 ոսկե և 1 արծաթե մեդալներ՝
 
Ռաֆիկ Հարությունյան- 14-15 տարեկան՝ Ֆուկու-գո-2-րդ
Թիմ. Կատա-3-րդ, Էն-բու-3-րդ
Լևոն Եղիազարյան-  12-13 տարեկան- Անհատական կատա-1-ին, Էն-բու-2-րդ
Սարգիս Մխիթարյան- 12-13 տարեկան՝ Անհատական Կումիտե-1-ին, Անհատական կատա-2-րդ
Դավիթ Իսրայելյան – 10-11տարեկան՝  Թիմ.կատա-1-ին,
Էն-բու-1-ին
Ալիսա Աղաջանյան- 8-9 տարեկան՝ Էն-Բու-1-ին
Ալեքս Ռուստամյան 8-9 տարեկան՝ Էն-բու-1-ին
Մանվել Կարապետյա- 10-11տարեկան՝ Թիմ.կատա-1-ին,
Էն-բու-2-րդ, Անհատական կատա-3-րդ:
Մարզիչներ Գոռ Ավագյանն ու Նորայր Մարտիրոսյանը հպարտությամբ են պատմում մարզիկների հաջողությունների մասին՝ ընդգծելով, որ սա, թերևս, նրանց՝ մինչ այժմ ունեցած ամենամեծ ձեռքբերումն է.
 
«Մենք անպայման սպասում էինք հաղթանակների: Ոգևորությամբ ճանապարհել ենք նրանց, մեծ շուքով դիմավորել: Մինչ այս առաջնությունը մեր մարզիկներն էլի մասնակցել են տարբեր միջազգային մցույթների, բայց սա իր տեսակով ամենավարկանշայինն է ու մեր մարզիկներին առաջ գնալու, ավելիին հասնելու հնարավորություն կտա: Երբ որ իմացանք, որ հաղթել են, շատ ուրախացանք: Զուռնա դհոլով գնացել ենք օդանավակայան, դիմավորել մեր չեմպիոններին: Սա մեզ համար կարևոր ձեռքբերում է»,-պատմել են մարզիչներ Նորայր Մարտիրոսյանը և Գոռ Ավագյանը:
Թիմ.կատա-1-ին, Էն-բու-1-ին Ալիսա
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 627 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար