Վալերի Գերգիևը պարգևատրվել է Հայ-Ռուսական համալսարանի «Ադամանդազարդ ձիթենու ճյուղ» մեդալով

23-10-2019 17:36:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն Վալերի Գերգիևը պարգևատրվել է Հայ-Ռու
սական համալսարանի «Ադամանդազարդ ձիթենու ճյուղ» ոսկե մեդալով` «Ռուսաստանի Դաշնության մշակութային հարստության բազմապատկման և պահպանման, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի վերածննդի ու զարգացման գործում մեծ ներդրում ունենալու, դիրիժորական արվեստում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի և գեղարվեստական նվաճումների, հայ-ռուսական հոգևոր միասնության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար»: 
 
Պարգևը Վալերի Գերգիևին հանձնել է Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը՝  Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգից հետո, որը կայացել էր «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում: 
 
Նշենք, որ տարբեր տարիներին ՀՌՀ-ի «Ադամանդազարդ ձիթենու ճյուղ» ոսկե մեդալը շնորհվել է նաև Վլադիմիր Սպիվակովին, Սիլվա Կապուտիկյանին, Եվգենի Պրիմակովին, Լյուդմիլա Պուտինային և Սոս Սարգսյանին: 
 
ՀՌՀ մամուլի ծառայություն 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 556 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար