Այլևս Հյուսիսային պողոտայի նման դեպքեր չեն կրկնվի. Նիկոլ Փաշինյան

23-10-2019 17:42:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Այն, որ Հյուսիսային պողոտայի պատմություն չի կարող լինել նոր Հայաստանում, դա պարզ է։ Այս մասին ԱԺ-կառավարություն այսօրվա հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ֆիրդուս թաղամասի բնակիչների համարժեք փոխհատուցման վերաբերյալ հարցին։
 


Պատգամավոր Գևորգ Պապոյանն ասաց, որ կառուցապատող ընկերություններից մեկը տարածքի նախկին բնակիչներին համարժեք փոխհատուցում չի առաջարիկել։ Բնակիչները բողոք են ներկայացրել պատգամավորներին։
 
«Այդ հարցերով զբաղվում է փոխվարչապետ Ավինյանը, ով հիմա գտնվում է Վրաստանում։ Այդ նամակը փոխանցեք, մենք համապատասխան ընթացք կտանք։ Բայց
քաղաքացիների իրավունքները կպաշտպանվեն։ Ես հիմա չեմ ուզում բացարձակ հայտարարություններ անել, որովհետև իրացման գոտու շրջանակներում արդեն, ինչքան գիտեմ, մեծ թվով տարածքներ արդեն իրացվել են։ Եվ եթե դուք զուտ վիճակագրորեն ուսումնասիրեք, կտեսնեք, որ նախկինի համեմատ գների շոշափելի փոփոխություններ են տեղի ունեցել։ Եվ սա վերջին մեկ ու կես տարում առաջին ահազանգն է, որ ինչ-որ բան այն չէ։ Այդ հարցին մենք կանդրադառնանք»,- ասաց Փաշինյանը։
 
Վարչապետը հավելեց, որ քաղաքական շեշտադրումը այն է, որ այլևս Հյուսիսային պողոտայի նման դեպքեր չեն կրկնվի։ Օրենսդրության սահմաններում պետք է լուծումներ տրվեն, որոնք ընդունելի կլինեն բոլոր կողմերից։
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1149 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար