Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ

23-10-2019 17:59:48   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Քերոլին Մուգարի, ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի եւ կառույցի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի հետ:
 


Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,  քննարկվել են մի շարք ծրագրերի
իրականացմանն առնչվող հարցեր:
 
Նախագահն ընդգծել է, որ Ամերիկայի հայկական համագումարը հանդիսանում է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման կարեւոր օղակ՝ գոհունակությամբ նշելով, որ Արցախը միշտ էլ հատուկ տեղ է զբաղեցնում կազմակերպության գործունեության մեջ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 624 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար