Բուժսպսարկում` աշխատանքային ժամերից հետո մինչև կեսգիշեր

23-10-2019 18:10:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով 2019 թվականի հոկտեմբերի 15-ից` եռամսյա ժամկետով, փորձարարական կարգով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ի պոլիկլինիկական ծառայության աշխատանքային ժամերից դուրս` ժամը 18:00-24:00-ը սահմանվել են հերթապահություններ: Այս մասին հայտնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ի մամուլի ծառայությունից:
 


«Հերթապահություն են իրականացնում առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժիշկների (թերապևտ, ընտանեկան բժիշկ) և բուժքույրերի կողմից շտապ բժշկական օգնության
ծառայությունից ուղղորդված կանչերն իրականացնելու համար: 5 աշխատանքային օրվա ընթացքում մեր պոլիկլինիկայի բժիշլկնները 9 կանչ են սպասարկել: Յուրաքանչյուր պացիենտի վերաբերյալ տեղեկատվությունը այնուհետև հանձնվել է համապատասխան տեղամասային բժիշկներին: Նշենք, որ մեր պոլիկլինիկան սպասարկում է Նոր-Նորքի ողջ տարածքը», – նշված է հաղորդագրությունում:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 607 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար