ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը 30 տարեկան է

23-10-2019 18:26:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը նշում է հիմնադրման 30-ամյակը: Միջոցառմանը մասնակցել են առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:
 
Միաժամանակ, կայացել է Հայաստանին Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված երրորդ շարժական կլինիկայի բացման արարողությունը, ինչպես նաև շարժական կլինիկաներում իրականացվել են ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ:
 
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Լենա Նանուշյանը: Շնորհավորելով  ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի անձնակազմին հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ`
նա նշել է, որ կենտրոնը կարևոր առաքելություն ունի և նշանակալի դեր հանրային առողջապահության մարտահրավերներից մեկի՝ ՄԻԱՎ վարակի դեմ պայքարում` դառնալով տարածաշրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում լավագույն փորձի կրողներից մեկը: 
 
«Տարիների ընթացքում ՁԻԱՀ-ի կենտրոնը տրամադրել է որակյալ բժշկական օգնություն, և պատահական չէ 2017թ. ՄԱԿ-ի պետական ծառայության ամենամյա մրցույթի «Առողջապահական ծառայությունների տրամադրման գործում նորարարություն և գերազանց որակ» անվանակարգում կենտրոնի հաղթող ճանաչվելը», - նշել է Լենա Նանուշյանը: 
 
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հիմնադրման  30-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև առողջապահության համակարգում երկարատև, անբասիր աշխատանքի և բժշկագիտության զարգացման գործում ներդրած գնահատելի ավանդի, բարեխիղճ աշխատանքի, արդյունավետ գործունեության ոլորտում նշանակալի ձեռքբերումների համար կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանին և ողջ անձնակազմին հայտարարվել է շնորահալություն, վերջիններս  պարգևատրվել են նաև պատվոգրերով:
 
Ակնհայտ է նաև վերջին տարիներին Հայաստանի առաջընթացը ՄԻԱՎ վարակի կանխարգելման և բուժման
գործում: Հակառետրովիրուսային բուժման ծածկույթի մեծացման ճանապարհին կարևոր քայլ էր 2017 թվականից երկրում ներդրված «բուժել բոլորին» ռազմավարությունը, համաձայն որի` ՄԻԱՎ վարակով բոլոր պացիենտներին առաջարկվում է հակառետրովիրուսային բուժում անկախ իմունային համակարգի վիճակից և հիվանդության կլինիկական փուլից: Ներկայումս, ՁԻԱՀ-ի կենտրոնում մոտ 2100 ՄԻԱՎ վարակով պացիենտ ստանում է անվճար բուժում: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 637 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար