Մ-23 ԱԱ․ Ըմբիշները վերջին հավաքն են անցկացնում Բուդապեշտ մեկնելուց առաջ

23-10-2019 19:18:30   | Հայաստան  |  Սպորտ
Հայ ըմբիշները շարունակում են նախապատրաստվել հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալիք մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը։ 
 


Հոկտեմբերի 18-ից ըմբիշներն «Օլիմպավանում» անցկացնում են հավաք, որից հետո կմեկնեն մրցավայր։
 
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբիշներից Հայաստանը կներկայացնեն Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77
կգ), Արման Վարդանյանը (82 կգ), Ալբերտ Եղիկյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130կգ)։ Թիմը մրցավայր կմեկնի Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ։ Մրցատեղի կմեկնի նաև մարզիչ Սամվել Գևորգյանը։
 
Ազատ ոճի ըմբիշներից ԱԱ-ում հանդես կգան Ռազմիկ Միսակյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (92 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ)։ Ազատ ոճի թիմը հանդես կգա Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ։ Բուդապեշտ կմեկնեն նաև մարզիչներ Էդգար Ենոքյանը և Ռաֆիկ Գոլեցյանը, ինչպես նաև Գևորգ Ալեքսանյանը՝ որպես մրցավար։
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 669 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար