Բարեգործական նախաձեռնություն սահմանամերձ համայնքում

23-10-2019 18:45:45   | Վայոց ձորի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերի 22-ին Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում տեղի է ունեցել «Սյունիք-զարգացում» ՀԿ-ի, Հայ առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմի, «Փարոս» հիմնադրամի և Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների միության նախաձեռնած «Հզոր հայրենիք» բարեգործական ատամնաբուժարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
 

Բարեգործական ատամնաբուժարանն սպասարկելու է մարզի բնակիչներին, մերձակա զորամասերի զինծառայողներին
և նրանց ընտանիքի անդամներին։
 
Միջոցառման  մասնակիցներն այցելել են նաև մարտական դիրքեր, հանդիպել և զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել նրանց կենցաղային պայմաններին:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 666 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար