ԵԱ. Հայաստանի թիմերի վստահ մեկնարկը

25-10-2019 15:17:50   | Վրաստան  |  Սպորտ
Հայաստանի հավաքականները հաղթանակով են մեկնարկել Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում: 
 


Հայաստանի հավաքականը 3.5։0.5 հաշվով հաղթել է
Նորվեգիային: Հաղթանակներ են տարել Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Արման Փաշիկյանը, իսկ Հրանտ Մելքումյանը խաղաղ ելքով է ավարտել պարտիան:
 
Կանանց Հայաստանի հավաքականը 3.5։0.5 հաշվով առավելության է հասել Ֆինլանդիայի նկատմամբ։ Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գևորգյանը և Աննա Սարգսյանը հաղթել են, իսկ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել:
 
Հայաստանի թիմերը հանդես են եկել առանց առաջին համարների՝ Լևոն Արոնյանի և Էլինա Դանիելյանի:
Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Խորվաթիայի հետ, իսկ կանանց թիմի մրցակիցը Ֆրանսիան է:
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1364 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար