Իրադարձություն բար-մշակույթում. Arm Cocktail festival

11-11-2019 10:41:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Առաջին անգամ Հայաստանում կկազմակերպվի «Arm cocktail festival» կոկտեյլի փառատոնը: Հայաստան կգան աշխարհի տարբեր երկրներից՝ նոր ու ինքնատիպ կոկտեյլներ ստանալու հայկական յուրահատուկ ալկոհոլային ըմպելիքներից: Կստեղծվի հայկական կոկտեյլների նոր բրենդ: Իր տեսակով «Arm cocktail festival»-ը աննախադեպ իրադարձություն է խմիչքների աշխարհում: Փառատոնը կանցկացվի նոյեմբերի 16-ին Երևանում՝«Դվին Մյուզիք հոլ»-ում: 
 
Հայկական կոկտեյլներ՝ հայկական խմիչքներից
 
Այս փառատոնին շուրջ 1000 մարդ է մասնակցելու: Աշխարհի տարբեր երկրներից ու Հայաստանից կգան բարմեններ, ովքեր կփորձեն իրենց ուժերը, կպատրաստեն ու կհրամցնեն կոկտեյլների ավանդական ու նոր տեսակներ: Մյուսները կվայելեն դրանք, կգնահատեն, կընտրեն լավագույնն իրենց համար, կլսեն լավ, բարձրակարգ երաժշտություն, կստանան դրական լիցքեր՝ ում որքան անհրաժեշտ է: Տպավորիչ իրադարձությունների և երեկոյի սցենարով էլ կազմակերպվում է Հայաստանում առաջին կոկտեյլ-փառատոնը: Սակայն լավ ժամանցի խորքում իրականում այլ գաղափար կա: Սա ոչ թե փառատոն է պարզապես կոկտեյլների մասին, այլ՝ հայկական կոկտեյլների: Իսկ ինչո՞վ կարող է կոկտեյլը լինել հայկական: Հենց հայկական ալկոհոլային խմիչքներով՝ պատրաստված հայկական մրգերից: Բայց որքան էլ հայկական խաղողի կոնյակն ու գինին կայուն ապրանքանիշ են, դրանցով պատրաստված կոկտեյլը չի կարող լինել զուտ հայկական, քանի որ գինի ու կոնյակ արտադրող երկրները շատ են: Փոխարենը՝ մենք ունենք հայկական յուրահատուկ խմիչքներ՝ մրգօղիներ: Հենց դրանց հումքով էլ կարող ենք ստանալ զուտ հայկական կոկտեյլներ,
անգամ տարածել դրսում և դարձնել ճանաչված անուն կոկտեյլների հիմնական ցանկում: 
 
Բար-մշակույթ՝ տարբեր ոլորտների համար
 
Մենք ալկոհոլ չենք օգտագործել, բայց թեթև գինովցած ենք ու բարձր տրամադրություն ունենք: Ահա կոկտեյլի ամբողջ գրավչությունը: Ալկոհոլի արտադրություն ունեցող շատ երկրներ իրենց խմիչքից կոկտեյլներ ստանալու բազմաթիվ փորձեր են անում: Իրականում սա կարևոր ճյուղ է այս ոլորտում: Եթե հաջողվում է ստեղծել բարձրորակ ու հետաքրքիր խմիչք, ուրեմն՝ տարածում ես նախ արտադրանքը, ապա և հումքը՝ քո իսկ արտադրության ալկոհոլային խմիչքը:   Բարերում կոկտեյլներ պատրաստելու և ճաշակելու մշակույթը աշխարհում բավական մեծ տարածում ունի: Հայաստանում՝ ոչ այնքան: Փառատոնին հրավիրված բարմեններից  շատերն արդեն հայկական մրգօղիներով կոկտեյլներ ստանալու ցանկություն ունեն: Arm Coctail Festival-ն իր արդյունքում հենց դա է ակնկալում՝ հայկական ունիկալ կոկտեյլներ բարերում և ռեստորաններում: Սա նոր համ է, որը կարող է նաև հետաքրքիր լինել մեր երկիր եկած զբոսաշրջիկին: Եվ ընդհանրապես, հայկական կոկտեյլը կարող է Հայաստանը ներկայացնելու ևս մեկ տարբերակ լինել՝ Հայաստանում կամ որևէ այլ երկրի ռեստորանում: Հաջողված բաղադրատոմսը շատ արագ կտարածվի: Փառատոնի ամբողջ իմաստն էլ դա է՝  ստեղծել հետաքրքրություն այս մշակույթի շուրջ, ունենալ հայկական նոր արտադրանք, տարածել աշխարհում որքան հնարավոր է՝ շատ, և համախմբել խմիչք արտադրող հայկական ընկերություններին ու սպասարկման ոլորտի ներկայացուցիչներին: Ընդհանուր առմամբ՝ փառատոնը կնպաստի Հայաստանում ալկո-մշակույթի ձևավորմանը, թե ինչպես պետք է խմիչքները գրագետ օգտագործել:
 
Նոր հետաքրքրություններ. ի՞նչ է սպասվում Arm Coctail Festival-ում 
 
Հայկական առաջին կոկտեյլ-փառատոնին մասնակիցները կհամտեսեն կոկտեյլներ, որոնք նորույթ են այդ ոլորտում, և իհարկե՝ հայկական կոկտեյլներ ազգային յուրահատուկ խմիչքներից: 
 
Էմոցիոնալ տարբեր ֆոները կապահովվեն նաև տարբեր ժանրերի երաժշտությամբ՝ սկսած դասական երաժշտությունից: Համենայն դեպս, մեկուկես ժամ ուժեղ էներգետիկ դաշտը հաստատ կլինի: Երգելու են Սոնան և հայտնի երգիչ Մանոլոն՝ զուգերգով ու անհատական ծրագրով: Հատուկ հյուրերն, ի դեպ, շատ են, քանի որ նախ փառատոնը շատերին է հետաքրքրել դրսում՝ հանրահայտ կոնյակագործներից մինչև սիրողներ: Սա ստեղծագործական տաղանդ ու հմտություններ ցուցադրելու մեծ շանս է կոկտեյլներ պատրաստող բարմենների համար: Փառատոնն ունի դրանք գնահատող պրոֆեսիոնալներ, սակայն առաջին տարին լավագույն կոկտեյլը կընտրեն մասնակիցները՝ իրենց տված ձայների միջոցով: Arm Cocktail Festival-ի հաղթողը ստանալու է 500.000 դրամ պարգևավճար և «Տարվա լավագույն բար» կոչման
սերտիֆիկատ: 
Մեծ անակնկալներ կազմակերպիչները խոստանում են: Arm Coctail Festival-ը Հայաստանի բարմենների միության գաղափարն է: Այն կազմակերպվում է «Աբրիկոն» ընկերության հովանավորությամբ: Առաջին անգամ կազմակերպվող փառատոնը կդառնա ամենամյա՝ արդեն ավելի լայն մասշտաբներով, հյուրերի ավելի մեծ թվով:
 
Ինչպե՞ս մասնակցել փառատոնին
 
Շատ պարզ. անհրաժեշտ է ձեռք բերել տոմսեր tomsarkgh.am կայքի միջոցով: Տոմսի արժեքն է 10 000 դրամ: Իսկ եթե ուզում ես նվեր ստանալ փառատոնի հովանավորից, կարող ես գնել 15 000 դրամ արժողությամբ տոմսը: Եվ այդ դեպքում կստանաս բավական հետաքրքիր այնպիսի խմիչք, որն ավելին արժե, քան այդ հավելյալ 5000 դրամը: Կարող ես նաև դիտել փառատոնի ամբողջ ընթացքն ու մասնակցել VIP սրահում: Պետք է ընդամենը վճարել 25 000 դրամ տոմսի համար՝ ունենալով անհատական սեղան և հյուրասիրություն: 
Մնում է վայելել՝ նստած թե ոտքի վրա:
 
Yerevaklur.am
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 419 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար