«Ներեղություն կխնդրեմ հանրապետական «սրբեր»-ից եթե պարզվի, որ իրենք չեն Սամվել Դիլոյանի սարքած գործի պատվիրատուները». Արտակ Գալստյան

ԵՍ ԱՅՆՔԱՆ ԻՆՏԵԼԻԳԵՆՏ ՉԵՄ, ՈՐՔԱՆ ԹՎՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱՑՔԻՑ ԵՎ ԵԹԵ ԱՅԴՊԵՍ ՇԱՐՈՒՆԱԿԵՍ, 40 ՕՐԸ ՉԼՐԱՑԱԾ ԿՀԱՄՈԶՎԵՍ ԴՐԱՆՈՒՄ

11-11-2019 12:03:48   | Հայաստան  |  Իրավունք
Էդուարդ Շարմազանովը արձագանքել է Սամվել Դիլոյանի գործի մասին իմ հրապարակմանը:
 


Արձագանքել է ՀՀԿ-ին հատուկ, իրականության հետ աղերս չունեցող ոճով:
Արձագանքը այնքան հիստերիկ է, որ անաչառ դիտորդի մոտ կարծիք է ձևավորվում, որ հրապարակումը այնքան էլ հեռու չէ իրականությունից:
Ինչևէ, փորձեմ բացատրել նախկին ԱԺ փոխ խոսնակին առերևույթ բառի իմաստը:
Այն նշանակում է՝ արտաքուստ, արտաքին տպավորությամբ:
Այն, որ Էդուարդ Շարմազանովը արտաքուստ, արտաքին տպավորությամբ մասնակից է եղել Սամվել Դիլոյանի գործի պատվերին, խոսում են Վանաձորի ամեն երեք քաղաքացուց երկուսը, գործով նախաքննությունը իրականացրել է վերջինիս մերձավոր անձը, Սամվել Դիլոյանը խնդիրներ է ունեցել ՀՀԿ-ի հետ, նրան առաջարկվել է ընտրություն, անդամակցում ես ՀՀԿ-ին, կամ ունենում ես խնդիրներ:
Գործը եղել է բավականին հնչեղ, լուսաբանվել է մամուլով, ըստ Էդուարդ Շարմազանովի
արձագանքի վերջինս քաջատեղյակ է եղել իր համակուրսեցու գլխին սարքած գործից և չի արձագանքել:
Իսկ այն որ գործը ծայրից ծայր սարքած է ակնհայտ է առաջին հայացքից:
Կարծում եմ, այսքանը բավարար է, որ ստեղծվի արտաքուստ, արտաքին տպավորություն Էդուարդ Շարմազանովի կողմից սույն շինծու գործին ունեցած պատվերի մասնակցության մասով, գոնե թե անգործության մասով, հաշվի առնելով վերջինիս զբաղեցրած դիրքը ցեղասպան ռեժիմում:
Ինչ վերաբերվում է իմ խարդախության համար դատապարտված լինելու մասին Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, ապա ասեմ, ի տարբերություն Սամվել Դիլոյանի, ձեր ցեղասպան ռեժիմը չկարողացավ շինծու փաստերով ինձ դատապարտել և ես արդարացվել եմ: Այստեղ նույնպես Էդուարդ Շարմազանովը, խեղաթյուրում է փաստերը, այնպես ինչպես ոչ վաղ անցյալում աղաղակում էր, որ Վարչապետը ծախում է Արցախը:
Ինչ վերաբերվում է, արձագանքի մեջ նշված բացահայտման 40 օրին, ապա ավելացնեմ, որ ցեղասպան ռեժիմի, որի կառկառուն ներկայացուցիչն է նաև Էդուարդ Շարմազանովը քառասունքը արդեն լրացած է, ուղղակի իրենք դեռ չեն հասկացել, իսկ մենք էլ թավիշի պատճառով դեռ չենք արձանագրել:
Ավելացնեմ նաև, որ ի տարբերություն ցեղասպան ռեժիմի, մենք հարգում և անվերապահ ընդունում ենք անմեղության կանխավարկածը:
Այդ պատճառով արդարացված անձին դատապարտված չենք անվանում, իսկ չհաստատված հանգամանքների դեպքում օգտագործում ենք առերևույթ բառը իր վերը նշված իմաստով:
Միևնույն ժամանակ ցանկանում եմ ասել հետևյալը:
Եթե իրոք Էդուարդ Շարմազանովը անմաս է Սամվել Դիլոյանի հետ կատարված ոճրագործությանը, ապա նա կարող է իր էներգիան ծախսել իր համակուրսեցու դեմ կատարված ոճրագործության բացահայտման ուղղությամբ, դիցուք ճշտել գործը քննած իր մերձավորից թե ինչ անօրինականություններ է կատարել գործի քննության ընթացքում և ում պատվերով: Կարող է հետաքրքրվել իր հոգևոր հորից՝ Սերժ Սարգսյանից, թե ում ճնշման տակ են դատավորները կայացրել և հաստատել ակնհայտ ապօրինի դատական ակտը:
Եթե այսքանից հետո կպարզվի, որ Էդուարդ Շարմազանովը իրականում մասնակից չի եղել, ապա ինքս մեծ ուրախությամբ, հրապարակային
ներեղություն կխնդրեմ նրանից, քանի որ վստահ եմ, ցանկացած հայ ուրախ կլինի, եթե պարզվի, որ ցեղասպան ռեժիմում մի երկու տականք իրականում պակաս է եղել:
Հ.Գ
Ինչ վերաբերվում է Էդուարդ Շարմազանովի արձագանքի մեջ նշված անվայելուչ արտահայտություններին, ապա նշեմ, որ ես այնքան էլ ինտելիգենտ չեմ, որքան թվում է առաջին հայացքից և եթե հարգարժան Էդուարդ Շարմազանովը շարունակի նույն ոճով, իրեն բնորոշող արտահայտությունները վերագրել ինձ, ապա 40 օրը չլրացած, շատ արագ կհամոզվի դրանում:
Ի դեպ, նույն պարզաբանումը և բառերը վերաբերվում են ցեղասպան ռեժիմի մյուս ներկայացուցիչ Վահրամ Բաղդասարյանին նույնպես:
 
Իրավապաշտպան
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1640 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար