Փաշինյանը հույս ունի ՌԴ-ի հետ առևտրաշրջանառության ծավալները հասցնել 2 մլրդ դոլարի

11-11-2019 12:19:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ այս տարի Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալը կհասնի 2 միլիարդ դոլարի:
 


 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց նոյեմբերի 11-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում:
 
«Մենք հույս ունենք, որ այս տարի առևտրաշրջանառությունը կհասնի 2 մլրդ դոլարի, ինչը բավական լավ արդյունք է, և այդ ամենը ստեղծում
է շատ լավ հենք մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացման համար: Ես համոզված եմ, որ ձեր այցը նոր խթան կհանդիսանա մեր հարաբերությունների համար, մեր դաշնակցային հարաբերությունների համար: Ինչպես դուք վերջերս նշել էիք, ես նույնպես մեծ օպտիմիզմով եմ նայում մեր հարաբերությունների հետագա զարգացմանը»,- ասաց վարչապետը:
 
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշեց, թե իրենք ուրախ են, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև զարգանում է առևտրաշրջանառությունը:
 
«Ռուսաստանը Հայաստանի առաջատար գործընկերն է, Հայաստանի տնտեսությունում համար առաջին ներդրողը»,- նշեց նախարարը:
 
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստանում մեկնարկել է նոյեմբերի 10-ին և կավարտվի նոյեմբերի 11-ին:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 284 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար