Երկու պատերազմ. Փաշինյանը մեկնում է Փարիզ

11-11-2019 13:28:28   | Հայաստան  |  Վերլուծություն
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստան: Մինչ նա Զոհրաբ Մնացականյանի հետ խոսում էր, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը Հայրենական մեծ պատերազմ էր նաեւ հայերի համար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադարձավ Արցախից, որ մեկնի Փարիզ: Նույն օրը Արցախի նախագահ Բակո Սահակյանը Բրյուսելից վերադարձավ Արցախ եւ ճանապարհին՝ Գորիսում, հանդիպեց Նիկոլ Փաշինյանին: Փաշինյանը Փարիզ մեկնելուց առաջ հանդիպեց Լավրովին:
 


Փաշինյանը մասնակցելու է Փարիզում կայանալիք Խաղաղության կոնֆերանսին՝ նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներին: Դրա արդյունքները վաղուց են վիճարկվում, որի վերջին վկայությունը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն է: Փաստացի, կոնգրեսականները ճանաչել են, որ հետպատերազմյան Թուրքիան կառուցվել է ավտոխտոն ժողովուրդների արյան ու սեփականության վրա:
 
Թուրքիայի եւ Ռուսաստանի դաշինքի, ինչպես
նաեւ Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի վարքի «շնորհիվ» այդ արդյունքները ողբերգական դարձան: Մի քանի օր առաջ Ֆրանսիայի Կոմունիստական կուսակցությունն իր կառավարությանն առաջարկել է ճանաչել Արցախի անկախությունը: Լորդ Արա Դարզին էլ Մեծ Բրիտանիայի խորհրդարանին է կոչ արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
 
Փաշինյանը Փարիզում կարող է ներկայացնել հայերի պահանջներն Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքների վերաբերյալ:
 
Սերգեյ Լավրովը նախընտրում է Երեւանում խոսել Երկրորդ համաշխարհայինի մասին: Լավրովին Երեւանում կոչ կանե՞ն վերանայել ռուս-թուրքական պայմանագրերը, որոնցով Մոսկվան ու Թուրքիան մինչեւ Լոզանի պայմանագրի ստորագրումը հասցրել էին կիսել հայկական հողերը: Հայաստանը միայն 29 հազար քառակուսի կիլոմետրը չէ, որը Ռուսաստանը պահպանել է Առաջին ու Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո: Հայաստանի օրինական շահերը հասնում են մինչեւ Մոսկվա, Փարիզ, Վաշինգտոն ու Դամասկոս:
 
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Մեկնաբան
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 682 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար