Մայրաքաղաքում ծնվող և զարգացող բարձրարժեք մշակույթը հասանելի է դառնում այլ քաղաքներում

Գյումրիում ամփոփվել են Երևանի օրերը

11-11-2019 16:15:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
2019 թվականն աննախադեպ էր մշակութային մի շարք նախաձեռնություններով: Հոբելյանական ու տոնական միջոցառումների աշխարհագրությունը մեծ էր, նպատակը՝ Երև
անում ծնվող մշակույթը Հայաստանի մարզերում ու երկրի սահմաններից դուրս հասանելի դարձնելը: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած մշակութային ծրագրի վերջին փուլը Գյումրիում էր:
***
Նոյեմբերի 8-10-ը Հայաստանի մշակութային մայրաքաղաքի շնչին միախառնվել էր երևանյան շունչը: Երեք օր շարունակ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը լեփ-լեցուն էր, հանդիսատեսը յուրօրինակ ջերմությամբ էր դիմավորում Երևանից եկած արտիստներին։
***
Մշակութային ուիքէնդը Գյումրիում սկսեց նոյեմբերի 8-ին՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբիևՀայաստանի պետական կամերային նվագախմբի համերգով:
***
Նոյեմբերի 9-ին Գյումրու թատրոնի բեմը Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասաններինն էր: Պատմական իրողության հենքի վրա Պերճ Զեյթունցյանի «Փարիզյան դատավճիռ» ներկայացման ավարտին հանդիսատեսին անակնկալ էր սպասվում. բեմ բարձրացան
պիեսի հերոսների նախատիպերը՝ իրական հերոսներ Վազգեն Սիսլյանն ու Հակոբ Ջուլֆայանը:
***
«Երևանի օրերը Գյումրիում» մշակութային ծրագրով կայացավ նաև Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի «Անխելք մարդը» ներկայացումը:
***
Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցի ջազ-նվագախմբի սաներն էլ Դավիթ Գյոդակյանի ղեկավարությամբհանդես եկան համերգային ծրագրով:
***
Շիրակի մարզային գրադարանում կազմակերպվեց «Ժամանակակից գրադարանը» խորագրով սեմինար-քննարկում, որի ժամանակ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի և Շիրակի մարզային գրադարանի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր: Երկու կառույցներն այսուհետ հնարավորություն կունենան իրականացնելու ֆոնդերի փոխանակում:
***
Գյումրիում երևանյան օրերն ամփոփվեցինՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Ծրագրում համաշխահային դասական երաժշտության նմուշներ էին, այդ թվում՝ հատվածներ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից:
***
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած մշակութային այս նախագիծը սպասված էր ու ստացված: Ամփոփելով արդյունքները՝ նկատում է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
«Շատ պատասխանատու էր մեզ համար Գյումրիում կազմակերպել մշակութային օրեր, որովհետև գիտեք՝ Հայաստանում Գյումրին, մշակութասեր լինելով, իր ուրույն տեղն ունի: Մենք կարողացանք քիմքը շոյել հանդիսատեսի, որն իսկապես շատ բարդ էր: Եվ երեք օրերի լեփ-լեցուն դահլիճները, հանդիսատեսի «բրավոներն» ու այն մեծ ջերմությունը, որը փոխանցվեց մեզ, գալիս է ապացուցելու, որ մենք ճիշտ ընտրություն ենք կատարել: Ես ուզում եմ, որ գյումրեցի հանդիսատեսի աչքերում միշտ տեսնեմ այն կայծը, որը կար, և դահլիճում սպունգի պես քաշող էներգիան, որը կլանում էին բեմից, լինի անպակաս: Երևանն ամեն ինչ անելու է, որպեսզի ՀՀ բոլոր մարզերում Երևանի մշակութային ներկայությունը լինի մշտական»,- նշել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ու շնորհակալություն հայտնել մարզին ու քաղաքին ջերմ ընդունելության համար:
Մշակութային ապակենտրոնացման ու երկրի մշակութային կյանքն աշխուժացնելու նպատակով իրականացվող նմանատիպ նախագծերն առաջիկա տարիներին ևս կլինեն շարունակական: Հյուրընկալվելուց բացի մայրաքաղաք Երևանն իր հյուրընկալ դռները կբացի մշակութային տարբեր օջախների համար:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 340 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար