Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպանին

11-11-2019 17:55:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 11-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) դեսպան Անդրեա Վիկտորինին: Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանը նպատակադրված է էլ ավելի խորացնել փոխադարձ շահերի վրա հիմնված համապարփակ համագործակցությունը ԵՄ և նրա անդամ-երկրների հետ: Նա նաև շնորհակալություն է հայտնել երկրում իրականացվող բարեփոխումներին Միության ցուցաբերած աջակցության համար:
 


Զրուցակիցները քննարկել են հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությանը, թվայնացման և
էլեկտրոնային կառավարման գործընթացներին վերաբերող վերջին զարգացումները: Անդրադարձ է կատարվել ներառական աճի մոդելին, կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, «Աշխատիր, Հայաստան» ծրագրին:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 363 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար