Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը



11-11-2019 18:32:39   | Հայաստան  |  Սպորտ
 


Նոյեմբերի 15-ին և 18-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 9-րդ և 10-րդ տուրերի հանդիպումները՝ նախ Երևանում ընդունելով Հունաստանի հավաքականին, ապա հյուրընկալվելով
Իտալիայի հավաքականին: Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ այսօր Հայաստանի ազգային հավաքականն սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։
 
Հրավիրված ֆուտբոլիստներից 19-ը արդեն միացել են հավաքին։ Կամո Հովհաննիսյանը, Արթուր Սարկիսովը, Ալեքսանդր Կարապետյանը և Հովհաննես Համբարձումյանը հավաքականին կմիանան այսօր՝ ավելի ուշ, իսկ Տիգրան Բարսեղյանը՝ նոյեմբերի 12-ի երեկոյան։
 
Այսօր՝ ժամը 17։30-ին, հավաքականը կանցկացնի առաջին՝ վերականգնողական մարզումը։
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 397 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար