Լևոն Արոնյանը նվաճել է Grand Chess Tour-ի 6-րդ փուլի հաղթողի կոչումը

11-11-2019 18:35:34   | Ռումինիա  |  Սպորտ
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի հաղթանակով է ավարտվել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված Superbet Rapid & Blitz մրցաշարը, որը Grand Chess Tour-ի 6-րդ փուլն է:
 


Արագ շախմատի 9 տուրերի եւ կայծակնային խաղի 18 պարտիաների արդյունքում հայ գրոսմայստերը հավաքել է 20 միավոր և առաջին տեղը
կիսել ռուս Սերգեյ Կարյակինի հետ: Հաղթողը որոշվել է թայ-բրեյքում, որտեղ Լևոն Արոնյանը հաղթանակի է հասել 2.5:1.5 հաշվով:
 
Մրցաշարին մասնակցել են 10 գրոսմայստերներ։
 
Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ում երկրորդ հաղթանակն է տարել այս տարվա ընթացքում: Այս հաղթանակի համար նա կստանա 31.250 դոլար պարգևավճար:
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 412 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար