Ուղիղ.Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը



13-11-2019 10:16:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Նոյեմբերի 13-ի հերթական նիստի օրակարգում առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն մի շարք օրենքների նախագծեր:
 


 
Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման
կարգը սահմանելու մասին և մի շարք այլ նախագծեր:
 
 
Ազգային ժողովում կքննարկվեն նաև Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին և «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծերը: Պատգամավորները կքննարկեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:
 
Առաջին ընթերցմամբ պատգամավորներին կներկայացվեն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և այլ օրենքների նախագծեր:
 
Նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում տեղի կունենա նաև կառավարության հետ հարցուպատասխանը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 485 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար