Դավիթ Սանասարյանն այսօր հարցաքննվել է ՔԿ-ում

13-11-2019 17:12:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Դավիթ Սանասարյանի  կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Սանասարյանն այսօր հարցաքննվել է ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։
 


Նրա փոխանցմամբ՝ Սանասարյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։
 
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ անչափահասին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ ճանապարհային ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով քննության կատարումը հանձնարարվել է քննչական կոմիտեին։
 
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին, սակայն այդ մասին հայտնի դարձավ միայն հոկտեմբերին՝ մամուլի հրապարակումներից։ Դավիթ Սանասարյանը իր ֆեյսբուքյան էջում նախ հերքել էր այդ լուրը, այնուհետև
, երբ մամուլում հրապարակվեցին տուժած 9-ամյա երեխայի և նրա մոր վկայությունները, տեսագրությունը, որտեղ տեսանելի էր Դավիթ Սանասարյանը՝ հիվանդանոցում, վերջինս նոր հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ ոչ թե վրաերթի է ենթարկել, այլ «երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչել է մեքենային՝ ընկել գետնին»։ Դավիթ Սանասարյանը գրել էր, թե մարդասիրությունից ելնելով՝ նրանց հետ գնացել է բժշկական կենտրոն։
 
Փաստն այն է, որ երեխան վնասվածքով տեղափոխվել է բժշկական կենտրոն, սակայն պատահարի մասին ճանապարհային ոստիկանությունում դեպքի օրն ահազանգ չի ստացվել, ոչ էլ բժշկական կենտրոնից են ոստիկանություն ահազանգել՝ վնասվածքով երեխայի բուժօգնության տեղափոխվելու մասին, թեեւ ցանկացած վնասվածքով բուժօգնության տեղափոխվելու դեպքի մասին բժշկական կենտրոնից պարտավոր են տեղեկացնել ոստիկանությանը, որն էլ արդեն պարզում է դեպքի հանգամանքները, նշանակում փորձաքննություն՝ համոզվելու վնասվածքը կարող էր առաջանալ նկարագրված պայմաններում, թե ոչ։
 
Ակնհայտ է, որ բժշկական կենտրոնը թաքցրել է դեպքը։
 
Բացի այդ՝
Դավիթ Սանասարյանը հանդես է եկել պատասխան մեղադրանքներով՝ հայտարարելով, թե անչափահասի մայրն իրենից գումար է պահանջել եւ այս հայտարարության հիման վրա եւս հարուցվել է քրեական գործ՝ Էրեբունու ոստիկանությունում՝ Դ.Սանասարյանից շորթում կատարելու դեպքի առթիվ։ Այս գործի շրջանակներում եւս Դավիթ Սանասարյանը հարցաքննվել է։
 
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 611 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար