Սենատոր Գրահամը վետո է դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա

14-11-2019 11:42:05   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը
ԱՄՆ Սենատի հանրապետական անդամ Լինդսի Գրահամը վետո է դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա: Գրահամը բացատրել է, որ որոշումն ընդունելիս առաջնորդվել է ոչ թե անցյալով, այլ թուրք-ամերիկյան հարաբերությունների ապագայով:
 


Գրահամը հույս է հայտնել, որ Թուրքիան և Հայաստանը կկարողանան նստել սեղանի շուրջ և քննարկել այս հարցը: Իսկ բանաձևն արգելափակելու որոշումը հիմնավորել
է հետևյալ արտահայտությամբ. «Սենատորները չպետք է վերաշարադրեն պատմությունը և այն ներկայացնեն այնպես, ինչպես չի եղել»:
 
Հատկանշական է, որ Գրահամը վետո կիրառելու որոշումն ընդունել է Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և հանրապետական սենատորների հանդիպումից հետո:
 
Այսպիսով, սենատորի վետոն արգելափակում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը սենատի օրակարգում ներառելը։
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 331 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար