Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունաստանի դեսպանի հետ

14-11-2019 14:19:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլային՝ մեր երկրում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
 


Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Վրայլային՝ պաշտոնավարման ընթացքում ծավալած գործունեության և հայ-հունական բարեկամական հարաբերությունների առավել զարգացման ուղղված ջանքերի համար: Նա հաջողություններ է մաղթել դիվանագետին հետագա գործունեության մեջ:
 
Դեսպան Վրայլան նշել է, որ Հայաստանից մեկնում է ջերմ տպավորություններով ու հիշողություններով: «Ձեր երկիրը հրաշալի պայմաններ է ստեղծել իմ աշխատանքի համար: Հուսով եմ, որ կարողացել եմ իմ ներդրումն ունենալ մեր՝ արդեն իսկ գերազանց հարաբերություններում»,-նշել է դեսպանը:
 
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի՝ վերջերս Հայաստան կատարած պաշտոնական այցին՝ այն կարևոր համարելով երկկողմ հարաբերությունների խորացման տեսանկյունից:
 
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն
մեջ:   Դեսպան
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 302 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար