Վաչե Տերտերյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը

14-11-2019 18:24:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը՝ ԵՆԲ գործարքների, կառավարման և վերակառուցման տնօրինության բաժնի ղեկավար Կատրին Բարբերիսի գլխավորությամբ:
 
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Վաչե Տերտերյանը կարևորել է բանկի ներկայացուցիչների այցը նախարարություն, որն այժմ մի շարք նոր ենթակառուցվածքներ է համակարգում, և  այս հանդիպումը լավ հնարավորություն է համարել  գաղափարների փոխանակման և համագործակցության
նոր ուղիներ գտնելու  համար: 
 
ԵՆԲ  ներկայացուցիչ Կատրին Բարբերիսը  շնորհակալություն է հայտնել ընդունելության համար  և  նշել, որ պատվիրակության  այցը Հայաստան նպատակ ունի մոբիլիզացնել իր թիմին  Հայաստանում իրականացվող ծրագրերի ուղղությամբ, ինչը բանկի կողմից ազդակ է համարել՝  արդեն ստորագրված  հանձառություններն իրականացնելու և երկրի հետ ծրագրերի փաթեթն ընդլայնելու ուղղությամբ:
Հանդիպմանը ՏԿԵ նախարարի տեղակալը  բարձր է գնահատել բանկի հետ երկարամյա  և իր ձևաչափով բազմակողմ համագործակցությունը և կարևորել է    ջրամատակարարման, ջրահեռացման ենթակառուցվածքների, էներգետիկ ոլորտներում իրականացվող  ծրագրերի նշանակությունը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Երևանի ջրամատակարարման բարելավման, Համայնքային ենթակառուցվածքի զարգացման, Հայաստան-Վրաստան 400 կՎ բարձրավոլտ գծի կառուցման ծրագրերին: 
 
Վ.Տերտերյանն առանձնահատուկ կարևորել է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագիրը, ինչը հնարավորություն կտա  բարելավել վեց  մարզի քաղաքային և  գյուղական համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը,  կառուցել կոյուղու  մաքրման կայաններ: 
Հանդիպմանը կողմերը մանրամասն քննարկել են բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը, անդրադարձ է կատարվել մի շարք ընթացակարգային հարցերի: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 369 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար