Աշնանային և ձմեռային շրջանում ՀԿԵ-ն ուղևորներին առաջարկում է օգտվել միջքաղաքային էլեկտրագնացքների ծառայություններից

15-11-2019 10:58:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տարվա աշնանային և ձմեռային շրջանում առաջարկում է օգտվել Երևան-Երասխ-Երևան, Երևան-Արաքս-Երևան և Երևան-Գյումրի-Երևան միջքաղաքային էլեկտրագնացքների ծառայություններից:
 


Էլեկտրագնացքները հագեցած են ջեռուցման համակարգերով, իսկ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին աշխատող Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսը ունի նաև կլիմատ-կոնտրոլ համակարգ և անվճար ինտերնետ-կապ: Էքսպրեսի ուղևորության տևողությունը կազմում է 2 ժամ 10 րոպե, իսկ մեկ տոմսի արժեքը կազմում է 2500 դրամ:
 
Բոլոր մերձքաղաքային էլեկտրագնացքների (բացի Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսի) տոմսերը վաճառվում են երկաթուղային կայարանների տոմսարկղերում և անմիջապես գնացքներին: Սովորական էլեկտրագնացքների տոմսեր նախապես գնելու, պատվիրելու կամ ամրագրելու անհրաժեշտություն չկա, քանի որ միշտ առկա են ազատ տեղեր:
 
Էքսպրեսի տոմսերը կարելի է գնել գնացքի մեկնման օրերին Երևանի և Գյումրիի կայարանների տոմսարկղերում: Հնարավոր է գնել նաև հետադարձի տոմս (սակայն յուրաքանչյուր էլեկտրագնացքի տեղերի 50%-ից ոչ ավելի):
 
Օնլայն տարբերակով ներհանրապետական էլեկտրագնացքների տոմսերը չեն վաճառվում: Գնացքների չվացուցակներին, տոմսերի գներին և այլ անհրաժեշտ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ Հարավկովկասյան երկաթուղու պաշտոնական կայքի՝ www.ukzhd.am, «Ուղևորափոխադրումներ» բաժնում: Այս մասին տեղեկացնում են ՀԿԵ-ից:
դրամ:   Բոլոր
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 335 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար