Մենք ցանկանում ենք ստեղծել ապաքաղաքական կառույց. Վազգեն Մանուկյան

15-11-2019 11:36:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Հանրային խորհրդի նախկին ղեկավար Վազգեն Մանուկյանը Երևանում այսօր հայտարարել է «Վերնատուն» ակումբի ստեղծման մասին: Այդ առիթով տեղի ունեցած համաժողովի բացմանը Վազգեն Մանուկյանն ասել է, որ ակումբում հավաքվել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, հանրային, մշակույթի, քաղաքական գործիչներ ու գիտնականներ:
 


Վազգեն Մանուկյանն ասել է, որ «Վերնատուն» ակումբը նպատակ չունի իրականացնել որևէ քաղաքական
ուժի ծրագրերը, քանի որ այն ապաքաղաքական կառույց է:
 
«Այսօր Հայաստանում անմակարդակ դիկտատուրա է ձևավորվում, և մենք պետք է կարողանանք թույլ չտալ դա»,-ասել է Վազգեն Մանուկյանը:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 368 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար