Ցեղասպանության ճանաչման ավանդի համար ՀՀ նախագահի մրցանակի հայտերը ներկայացնելու ժամանակն է

15-11-2019 13:54:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Այս տարվա նոյեմբերի 18-ից մինչև 2020թ. փետրվարի 14-ն ընդունվում են Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահի 2020 թվականի մրցանակի հայտերը։ Նախագահի մրցանակի մյուս անվանակարգերում հայտեր ներկայացնելու ժամկետները ևս մոտենում են. բժշկագիտություն, բնական գիտություններ, ֆիզիկա, տեխնիկական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ, հումանիտար գիտություններ, գրականություն, արվեստ անվանակարգերում հայտերը կընդունվեն դեկտեմբերի 2-ից մինչև 2020թ. հունվարի 31-ը։ Այս և ՀՀ նախագահի 2020 թվականի երիտասարդական մրցանակների համար հայտ ներկայացնելու մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։
 


Հայոց ցեղասպանության ճանաչմանը բերած ավանդի համար անվանակարգի 2 մրցանակներից մեկն ամեն տարի շնորհվում է ՀՀ քաղաքացու կամ հայաստանյան կազմակերպության կամ ծագումով հայ գործչի, մյուս
ը՝ օտարազգի գործչի կամ օտարերկրյա կազմակերպության։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը նպաստած գործը պետք է իրականացված  (եթե ստեղծագործություն է՝ հրապարակված) լինի 2017-2019 թվականների ընթացքում: Ինչպես ՀՀ նախագահի մյուս մրցանակները, այնպես էլ սա, նախաձեռնել և ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա)։ Մրցանակակրին շնորհվում է վկայագիր, կրծքանշան և 10 հազար դոլարի չափով դրամական պարգև: Մրցանակներն ավանդաբար մայիս ամսին ՀՀ նախագահի նստավայրում հանձնում են Նախագահը և «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչը։
 
Այլ մանրամասների, մրցույթի կանոնակարգին, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ծանոթանալու և դիմումի ձևը ներբեռնելու համար հետևյալ հասցեով պետք է այցելել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքէջ՝ https://www.himnadram.org/hy/1566297811։ Հայտերը հնարավոր է ներկայացնել նաև առցանց, բայցև պարտադիր է փաթեթի առձեռն ներկայացումը ևս՝ նախապես զանգահարելով «Հայաստան» հիմնադրամի քարտուղարության պետ Աիդա Խաչիկյանին (հեռ.՝ +374-520940; էլ.փոստ՝ [email protected], հասցե՝ Հայաստան, Երևան 0024, Բաղրամյան 26/1, ՀՀ նախագահի նստավայր): Ովքեր Հայաստանում չեն, փաթեթը կարող են ներկայացնել Հայաստանում գտնվող անձանց միջոցով կամ ուղարկել սովորական փոստով։
 
ՀՀ նախագահի մրցանակի տեղեկատվական թիմ
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 306 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար