Թուրքիայում դպրոցական դասագրքերում եբրայերենի այբուբենը ներկայացվել է որպես ույղուրական այբուբեն

15-11-2019 14:04:21   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Թուրքիայում դպրոցականների համար նախատեսված դասագրքերում ույղուրական այբուբենի փոխարեն եբրայերենի այբուբենն է տպվել։
 


Գրքի այն բաժնում, որտեղ պատմվում է ույղուրների պատմության մասին, տեղադրած է ոչ թե ույղուրերենի, այլ եբրայերենի այբուբենը։
 
Թեմայի վերաբերյալ խոսել է նաև թուրքական թերթերից մեկի խմբագիր Մեհմեթ Դողանը։
«Ազգային կրթության նախարարության
դասագրքերը անորակ են։ Կան բազմաթիվ քերականական սխալներ ու վրիպակներ։ Իսկ 1 մլն 340 տպաքանակով տպված դասագրքերում  ույղուրական այբուբենի փոխարեն եբրայերենի այբուբենն են տեղադրել»,-ասել է Դողանը։
 
Նշենք, որ դասագրքերը տպվել են Թուրքիայի Ազգային կրթության նախարարության հաստատմամբ՝ 1 մլն 340 հազար տպաքանակով։
 
 
ՆՏ․ Նշնենք, որ ույղուրական այբուբեն, որպես այդպիսին, գույություն չունի։ Ույղուրները տարբեր ժամանակներում տարբեր այբուբեններ են օգտագործել։ Այժմ Չինաստանի ույղուրները պաշտոնապես օգտագործում են արաբական այբուբենի կրճատված տարբերակը։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 686 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար