IDBank-ն ավարտել է Տեղեկատվական անվտանգության արշավի այս փուլը դասախոսությամբ

15-11-2019 15:29:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Կարևորելով Տեղեկատվական անվտանգության նշանակությունը հաճախորդների միջոցների ապահովվածության, անվտանգության կանոնների պահպանության տեսանկյունից՝ IDBank-ն իրականացրեց տեղեկատվական անվտանգության՝ հաճախորդների իրազեկման արշավ։
 


Մոտ մեկ ամիս Բանկի ֆեյսբուքյան էջում հաճախորդները պատասխանում էին ՏԱ կարևորագույն հարցերի, որից հետո ստանում էին այս կամ այն դեպքում ՏԱ անվտանգության տեսանկյունից ամենաապահով գործելակերպի մասին խորհուրդներ։
 
Բացի այդ, Բանկը հետաքրքրված հաճախորդների համար կազմակերպեց ՏԱ արշավի եզրափակիչ դասախոսություն, որին մասնակցեցին տարբեր բուհերի ուսանողներ և հետաքրքրված այլ անձիք։
 
Դասախոսությունն անցկացրեց Բանկի ՏԱ գլխավոր պատասխանատու Արմեն Կիրակոսյանը։ Ներկայացվեցին ՏԱ հիմնական կանոնները, ֆիշինգի տարբեր դրսևորումներից խուսափելու տարբերակներն ու միջոցներն ապահով պահելու եղանակները։ 
 
IDBank-ն, ի դեպ, հաջողությամբ անցնելով աշխարհում ընդունված և լավագույն ՏԱ ստանդարտի  ISO 27001:2013 սերտիֆիկացումը, ապահովում է ՏԱ լավագույն ստանդարտները։
 
խորհուրդներ։   Բացի
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 330 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար