Վարչապետին է ներկայացվել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործունեության հաշվետվությունը

15-11-2019 15:35:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) գործունեության հաշվետվությունը, քննարկվել ֆոնդի հետագա անելիքները: 
 

Վարչապետին զեկուցվել են ֆոնդի բյուջեի և ծախսերի, ներդրումների ներգրավման, ռազմավարական առաջադրանքների կատարման, ներկայումս քննարկվող կոնկրետ ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերի մասին:  
 
Ներկայացվել են վերականգնվող էներգետիկայի, շինարարության, թեթև արդյունաբերության, սննդի
արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում կոնկրետ ծրագրերի իրականացման ուղղությամբ ներդրողների հետ տարվող աշխատանքների, ֆինանսական միջոցների ներգրավման ուղղությամբ իրականացվող քայլերը: 
 
Զեկուցվել է, որ ANIF-ն «Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդի» հետ համաձայնության է եկել համատեղ ֆոնդ ստեղծելու շուրջ, սկսվել է Աբու Դաբիում, Մոսկվայում և Փարիզում ANIF-ի ներկայացուցչությունների գրանցման գործընթացը: 
 
Վարչապետը կարևորել է ֆոնդի արդյունավետ գործունեությունը վերը նշված ուղղություններով և կարևորել պրոֆեսիոնալ ներդրողների ներգրավումը մեր երկիր:    
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 318 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար